Գերեզմանների կառուցման աշխատանքներ
Շինարարական աշխատանքներ
Մեր դիզայներներն ու ճարտարապետները Ձեր նախասիրություններին
համապատասխան կնախագծեն, իսկ մեր վարպետները կպատրաստեն և կտեղադրեն
գերեզմանաքարեր, գերեզմանասալիկներ, արձաններ, խաչքարեր, ցանկացած տիպի
ցանկապատեր և այլն: Ձեզ կուղարկվի աշխատանքներ մանրամասն ֆոտո հաշվետվություն:
Այստեղ կարող եք տեսնել Տապանաքարերի և գերեզմանաքարերի նմուշներ:
Վերականգնողական աշխատանքներ
Բարձր որակավորում ունեցող մեր մասնագետները կատարում են
- գերեզմանաքարերի, գերեզմանասալիկների, արձանների և խաչքարերի
վերականգնում և տեղադրում ժամանակակից տեխնոլոգիաներով,
- տարբեր գրությունների, նկարների, նախշերի, լուսանկարների ավելացում,
- ցանկապատերի վերանորոգում և ներկում, հողահարթակի թարմացում,
- ծաղկաթմբերի տեղադրում, տեղանքի կանաչապատում և այլն:
Կառուցում և Սալիկապատում
Սկզբում սովորաբար կանգնեցվում է բետոնե հիմք, այսպես կոչված գետնախարիսխ (цокол), որն ավելի ուշ երեսպատվում է բազալտով, գրանիտով, կա՛մ ջերմադիմացկուն հատուկ սալիկներով:
Գերեզմանների Բետոնե հիմք
|
|
|
|
|
|
Կառուցելիս մենք անպայման հաշվի ենք առնում ջերմաստիճանի տատանումները, քանի որ Հայաստանում ձմռանը ջերմաստիճանը կարող է հասնել -30 աստիճանի , իսկ ամռանը այն կարող է գերազանցել նույնիսկ 40 աստիճանը: Դա է պատճառը, որ Հայաստանում լայն տարածում է գտել բաց գույնի բազալտով երեսպատումը, քանի որ այն շատ ավելի քիչ ջերմություն է կլանում և բավականին դիմացկուն է:
Գերեզմանների Բազալտով երեսպատում
|
|
|
|
|
|
|
|
|
Սալիկներ և երեսպատման այլ նյութեր սովորաբար գործածվում են խոշոր, ոչ ստանդարտ հուշահամալիրներում: Դրանք հնարավորություն են ընձեռում նյութը ընտրել հուշահամալիրի գույնին և շրջապատի դիզայնին համապատասխան: Մենք ընտրում ենք այնպիսի սալիկներ, որոնք մոնոլիտ են և ջերմադիմացկուն:
Գետնախարիսխները Հայաստանում սովորաբար երեսպատում են նաև բնական գրանիտից պատրաստված սալիկներով: Սակայն, որպես կանոն, նման սալիկներն օգտագործվում են բարդ աշխատանքների և նախագծերի դեպքում, քանի որ այն հոյակապ միաձուլվում է գերեզմանի և նրա գրանիտե մասերի հետ. օրինակ՝ գերեզմանաքարի, տապանաքարի կամ ծաղկամանի հետ: Այն նաև երկար է դիմանում: Սակայն հարկ է նշել, որ այս սալիկները քաշով ավելի ծանր են, ուստի ժամանակի ընթացքում կարող են թուլանալ և պոկվել: Այդ պատճառով էլ անհրաժեշտություն է առաջանում պարբերական խնամք և վերականգնողական աշխատանքներ իրականացնել:
Գերեզմանների Սալիկներ և Երեսպատման այլ Նյութեր
|
|
|
|
|
|
|
|
|
Գետնախարսխի շուրջ ցանկալի է 10-30 սմ լայնությամբ բետոնե հարթակ անել, դա ավարտուն տեսք կհաղորդի գերեզմանին, ինչպես նաև կհեռացնի անձրևաջրերը:
Հայաստանից դուրս ապրող մարդիկ, ովքեր չեն կարող տևականորեն խնամել իրենց հարազատների գերեզմանները, հաճախ պատվիրում են բետոնե ծածկ, որը երեսապատվում է մարմարի կտորներով կամ սալիկներով: Սա հատկապես կարևոր է, քանի որ այն խոչընդոտում է մոլախոտերի աճին, ինչի շնորհիվ գերեզմանը միշտ ունենում է խնամված տեսք:
Մենք կատարում ենք նաև հին գերեզմանների վերանորոգման աշխատանքներ: Եթե հին գերեզմանը լավ է պահպանվել, ավելի նպատակահարմար է և քիչ ծախսատար դրա պահպանումը, քան թե նորը կառուցելու նպատակով դրա հեռացումը: Բացի դրանից բետոնե հին պատերը արդեն խրված են լինում հողի մեջ և դրանց հեռացումը իմաստ չունի: Այս դեպքում մենք առաջարկում ենք ընդամենը կատարել ամրացման համալիր աշխատանքներ: Վերանորոգման աշխատանքների երաշխիքը նույնն է, ինչ նոր գերեզմանիննը` 5 տարի:
Գերեզմանի վրա կատարվող աշխատանքների արժեքը պայմանավորված է տեղանքով, գերեզմանի նախնական վիճակով, ինչպես նաև իրականացվող աշխատանքների քանակով: Մեր կազմակերպության փորձառու մասնագետը կարող է այցելություն կատարել գերեզման, նրա վիճակի նախնական գնահատականը տալու և անհրաժեշտ աշխատանքների պլան կազմելու նպատակով: .
Գերեզմաններ Բնական Գրանիտից
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հեռ.: +374 98 747030
+1 8185 747030




