Հաճախ Տրվող Հարցեր
Ինչպե՞ս եք դուք գտնում գերեզմանները:
Մենք ունենք Երևանի որոշ գերեզմանների էլեկտրոնային քարտեզներ: Եթե մենք փնտրվող գերեզմանը/գերեզմանոցը չունենք մեր տվյալների բազայի մեջ, մենք օգտագործում ենք ձեր տված ինֆորմացիան գերեզմանոցի արխիվից գերեզմանի սեկտորի համարը ճշտելու համար: Եթե, այնուամենայնիվ, հնարավոր չի լինում գտնել այն, մենք կխնդրենք, որպեսզի, հնավորության դեպքում, Հայաստանում գտնվող ձեր բարեկամներից/ընկերներից որևէ մեկը մեր ինժեների հետ այցելի գերեզմանոց:Կարո՞ղ ենք պատվիրել գերեզմանի վերանորոգում կամ խնամք Երևանից դուրս:
Այո: Մենք առաջարկում ենք մեր ծառայությունները ամբողջ Հայաստանի տարածքում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում:Արդյո՞ք այլ քաղաքների և գյուղական վայրերի համար կան հատուկ գներ:
Այո: Եթե դուք ուզում եք պատվիրել փաթեթ Երևանից դուրս գտնվող գերեզմանի համար, խնդրում ենք առաջին հերթին կապնվել մեզ հետ: Հակառակ դեպքում ձեզ կառաջարկվի կատարել հավելյալ մուծում:Կարո՞ղ եք արդյոք այցելել գերեզմանը նախապես պայմանավորված օրերի:
Այո: Բոլոր աշխատանքային օրերին գերեզմանի խնամքը ձեր իսկ ընտրած օրը կատարում ենք անվճար: Շաբաթ, կիրակի և տոն օրերի համար մենք գանձում ենք լրացուցիչ գումար:Ինչ տեսակի ծաղիկներ են ներառված 6 այցելությունների փաթեթում:
6 այցելությունների եւ 1 այցելության փաթեթը ներառում է 6 մեխակ: Սակայն, նաեւ սեզոնից է կախված ծաղիկի տեսակը: Եթե ցանկանում եք պատվիրել մի շքեղ ծաղկեփունջ, դուք կարող եք խորհրդակցել եւ պայմանավորվել մեր մասնագետի հետ, կամ ել կարող եք պատվիրել այն այստեղ:Խնդրում ենք նաեւ հաշվի առնել, որ շոգ եղանակին ծաղիկներն շուտ են չորանում եւ փտում, տգեղացնելով այդպես գերեզմանի տեսքը:
Էլ. փոստ: info@gerezman.com
Հեռ.: +374 98 747030
+1 8185 747030
Հեռ.: +374 98 747030
+1 8185 747030




