Խաչքարերի պատրաստում
Խաչքարեր
Մեր ընկերությունը առաջատարն է Հայկական ավանդական Խաչքարերի պատրաստման ոլորտում: Ըստ
ավանդույթի Խաչքարը քանդակում են տուֆից, բայց խաչքարերի բազալտե և գրանիտե տարբերակները նույնպես
հնարավոր են:
Մեր քանդակակգործները տիրապետում են զարդանախշերի քանդակման հնագույն եղանակներին, և ավելին.
մենք գիտենք խաչքարերի խորհրդանշական առանձնահատկությունները և միշտ կարող ենք ընտրել Ձեզ համար
համապատասխան խորհուրդ պարունակող զարդանախշեր և նշաններ:
Խաչքարերի կրկնօրինակներ
Մենք նույնպես պատրաստում ենք հնագույն Խաչքարերի կրկնօրինակներ, որոնցից շատերը ցուցադրվում են թանգարաններում, եկեղեցիներում և մի շարք միջազգային կազմակերպություններում ամբողջ աշխարհում: Մեր Խաչքարերը կարելի է տեսնել օրինակ ԱԷՄԳ գլխավոր գրասենյակում /Վիեննա/, Հայկական Սուրբ Խաչ Եկեղեցում /Սոչի/, Հայկական Սուրբ Էջմիածին Եկեղեցում /Կրասնոդար/, ինչպես նաև մի շարք եկեղեցիներում Գերմանիայում և Ֆրանսիայում:
Առանձնահատուկ Խաչքարեր
Երևակայությունները սահմաններ չունի, ինչպես նաև արվեստը: Մեր քանդակագործները և ձևավորողները
միշտ պատրաստ են համատեղ քննարկել Ձեր մտահղացումները: Այդպես են ծնվում ողջ աշխարհում նախատիպը
չունեցող վիթխարի նախագծերը:
Հայաստանում կարելի է հանդիպել տուֆի ավելի քան 30 երանգներ` սևից մինչև վառ կարմիր, և դա
հնարավորություն է ընձեռում մեր մասնագետներին ընտրել պանանջվող գունային գամման , որի շնորհիվ և
ստացվում են անհրաժեշտ էֆեկտները:
Գույների բազմազանություն (բազալտ, որտեղ նշված է)
|
1. Հոկտեմբերյան / Կարմիր |
2. Հոկտեմբերյան |
3. Հոկտեմբերյան |
|
|
|
|
4. Հոկտեմբերյան |
5. Հոկտեմբերյան |
6. Արթիկ |
|
|
|
7. Արամուս |
8. Արամուս |
9. Արամուս |
|
|
|
Խաչքարի պատրաստման փուլերը`(Խաչքարի լուսանկարը ամեն երկրորդ օրը)
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
|
պատվանդանի փաթեթավորումը |
խաչքարի փաթեթավորումը |
խաչքարի տեղափոխում |
![]() |
![]() |
![]() |
![]() |
խաչքարի տեղադրում
|
![]() |
Հեռ.: +374 98 747030
+1 8185 747030


















